Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տեխասն սպասում է տարերքի նոր հարվածներին եւ Թրամփի այցին

Տեխասն սպասում է տարերքի նոր հարվածներին եւ Թրամփի այցին
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Տեխասի նահանգը պատրաստվում Է սաստիկ անձրեւների եւ հեղեղումների նոր ալիքին «Հարվի» ուժգին փոթորկից հետո: Նահանգապետ Գրեմ Էբոթի խոսքով՝ տեղումների մակարդակը կարող Է դառնալ ռեկորդային ամբողջ պատմության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում Է օգոստոսի 29-ին այցելել Տեխաս, ինչի մասին օգոստոսի 27-ին հայտնել Է նրա մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Ազգային օդերեւութաբանական ծառայությունը (NWS) հաղորդել Է, որ «Հարվի» արեւադարձային փոթորիկն օգոստոսի 27-ին աղետալի հեղեղումների Է հանգեցրել ԱՄՆ-ի Տեխասի նահանգի խոշորագույն քաղաքներից մեկում՝ Հյուսթոնում: Նրանց տվյալներով՝ Հյուսթոնի որոշ շրջաններում տեղումները կազմում են ավելի քան 76 սանտիմետր, եւ մոտ ժամանակներս այդ թիվը կմեծանա:

«Հարվին» դարձել Է ԱՄՆ-ի տարածքում ամենահզոր փոթորիկը վերջին 12 տարվա ընթացքում՝ այն ժամանակից ի վեր, երբ 2005 թվականին երկրում մոլեգնեց «Կատրինա» փոթորիկը, որը Լուիզիանայում հանգեցրեց Նոր Օռլեան քաղաքի հեղեղման:

Էբոթի խոսքով՝ այս պահին Տեխասում առաջացել Է «անձրեւների եռանկյունի», որն իր ուժը կդրսեւորի, մասնավորապես, այնպիսի քաղաքներում, ինչպիսք են Հյուսթոնը, Քորպուս Քրիստին եւ Վիկտորիան: Նա նշել Է, որ «Տեխասն այսօր գիշեր պետք Է պատրաստ լինի Էլ ավելի մեծ քանակությամբ տեղումների»: Էբոթը Տեխասում տեղացող անձրեւները որակել Է «պատմական», եթե «ոչ ռեկորդային ամբողջ ժամանակի ընթացքում»:

Նահանգին օգնության են հասել ազգային գվարդիայի 3 հազար անդամներ: Տարահանված շատ մարդկանց ներկայում տեղավորում են ժամանակավոր ապաստարաններում: Նահանգում փակ են հարյուրավոր ավտոմայրուղիներ: New York Times թերթը հայտնել Է հինգ զոհվածների մասին: Wall Street Journal թերթը հայտնել Է, որ երեք խոշոր ընկերություններ դադարեցրել են նավթավերամշակման գործարանների աշխատանքը, որոնք Տեխասում գտնվում են Հյուսթոն քաղաքի շրջակայքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am