Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանը մինչեւ 2022 թվականը կավարտի ծանր ջրով աշխատող ռեակտորի վերակառուցումը Արաքում

Իրանը մինչեւ 2022 թվականը կավարտի ծանր ջրով աշխատող ռեակտորի վերակառուցումը Արաքում
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Արաք քաղաքում ծանր ջրով աշխատող ռեակտորի վերակառուցման նախագիծը կավարտվի մինչեւ 2022 թվականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) փոխղեկավար Բեհրուզ Քամալվանդին: Նրա խոսքով, որը մեջբերում Է Press TV իրանական հեռուստաալիքը, ռեակտորի վերակառուցման նախագիծը, որն ստացել Է Խանդաբ անվանումը, ընթանում Է գրաֆիկին համապատասխան եւ կավարտվի մինչեւ 2022 թվականը:

Արաքի ռեակտորի վերակառուցումը կիրականացվի Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (2015 թվական) իրագործման շրջանակներում: Ռեակտորը կվերասարքավորվի այնպես, որ հնարավոր չլինի այն օգտագործել զինագործական պլուտոնիումի թողարկման համար: Ծանր ջուրը, որպես նեյտրոնների դանդաղարար, օգտագործվում Է միջուկային ռեակտորների առանձին տեսակներում: Ծանր ջրով աշխատող ռեակտորների գլխավոր առանձնահատկությունն այն Է, որ դրանցում կարելի Է մշակել զինագործական պլուտոնիում՝ օգտագործելով բնական ուրան՝ չդիմելով դրա հարստացմանը: 2016 թվականի հունվարին Իրանը հայտնել Էր, որ ապասարել Է ռեակտորի հիմնական մասը, որում պետք Է օգտագործվեր ծանր ջուրը:

Ընթացիկ տարվա ապրիլին Չինաստանը եւ Իրանը ստորագրել են Արաքում ռեակտորի վերակառուցման առաջին առեւտրային պարտավորագիրը: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ Արաք քաղաքում ծանր ջրով աշխատող ատոմային ռեակտորը կդառնա ժամանակակից հետազոտական ռեակտոր, որը կհամապատասխանի միջազգային բարձր չափորոշիչներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am