Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Նոյեմբեր

Հրշեջները մարել են Սևան քաղաքում բռնկված հրդեհը


ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 23-ին, ժամը 18:34-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասում այրվում է առանձնատուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գոմաձոր թաղամասի Պարույր Սևակ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող Հ. Ա.-ին պատկանող առանձնատան 2-րդ հարկում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 19:20-ին:

Այրվել է հյուրասենյակի փայտյա հատակը (մոտ 10 քմ), ծխացել՝ հյուրասենյակի բազմոցը և մահճակալը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ