Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորափի փողոցի բարձրավոլտ ենթակայանի հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորափի փողոցի բարձրավոլտ ենթակայանի հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Ձորափի փողոցի բարձրավոլտ ենթակայանում բռնկված հրդեհը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Օգոստոսի 23-ին, ժամը 15:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ձորափի 26 հասցեում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:

 Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին պատականող երկհարականի բարձրավոլտ ենթակայանում և շինության 2-րդ հարկի տանիքում ( մոտ 250 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:19-ին, մարվել՝ 16:58-ին: Ենթակայանում այրվել են 1 տրանսֆորմատոր և տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 150 քմ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am