Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լիբանանյան շինարարական ընկերության հետ քննարկվել են համագործակցութան հարցեր

Լիբանանյան շինարարական ընկերության հետ քննարկվել են  համագործակցութան հարցեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կառավարությանն առընթեր  քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանին և Լիբանանում շինանյութի արտադրման ոլորտում առաջատար համարվող MCIC (Moussawi for Commerce, Industry & Contracting Sal) ընկերության ղեկավար Բաշիր Ալ Մուսսավիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեից, հանդիպման ընթացքում, որին մասնակցել են Կոմիտեի աշխատակազմի Շինարարության և գիտատեխնիկական նորմավորման և միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության մասնագետները, քննարկվել են լիբանանյան ընկերության հետ հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր:

MCIC ընկերության հիմնադիր Բաշիր Ալ Մուսսավին մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, շուկայում զբաղեցրած դիրքը, ավանդական և առաջադեմ տեխնոլոգիաների կիրառությամբ մետաղական կոնստրուկցիաների կիրառությունը և այլն:

Արմեն  Ղուլարյանը նշել է, որ քաղաքաշինության պետական կոմիտեն կարևորում է նոր գործընկերների ձեռքբերումը և գործնական կապերի հաստատումը: Հանդիպման ավարտին կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում անհրաժեշտ տեղեկատվություն փոխանակելու և հետագա համագործակցության ուղիները որոշելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am