Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Ունիվերսիադայի փոխչեմպիոն է դարձել

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Ունիվերսիադայի փոխչեմպիոն է դարձել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Ծանրորդ, 85 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, Թայփեյում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») իր քաշային կարգում նվաճելով փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալներ, երկամարտի արդյունքով դարձել է մրցաշարի փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայ ծանրորդը, պոկում վարժությունում բարձրացնելով 170 կգ, դարձել է համաշխարհային ուսանողական խաղերի ռեկորդակիր: 

«Ունիվերսիադա-2017»-ին մասնակցում են 131 երկրների 7639 մարզիկներ, որոնք ուժերն են չափում 21 մարզաձևերում: ՀՀ պատվիրակության կազմում խաղերին մասնակցում են 15 մարզիկներ 7 մարզաձևերից՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու: 

Համաշխարհային ուսանողական խաղերում, բացի Անդրանիկ Կարապետյանից, հայ մարզիկները նվաճել են ևս 2 մեդալ. մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը նվաճել է ոսկե մեդալ, իսկ թաեքվոնդոյիստ Սերգեյ Վարդազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am