Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Թուրքիայի հետ մաքսային միության խորացումը միանգամայն անիրատեսական Է. Ավստրիայի ԱԳ նախարար

Թուրքիայի հետ մաքսային միության խորացումը միանգամայն անիրատեսական Է. Ավստրիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանի քաղաքականությունը համարում Է դիկտատորական եւ հայտարարել Է, որ երկրի այդ ղեկավարությամբ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցումը անհնարին կլինի նաեւ 2023 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նախագահ Էրդողանը որոշակիորեն դիկտատորական գծեր Է դրսեւորում: Այն, թե ինչպես Է նա վարվում քննադատների, այլախոհների եւ փոքրամասնությունների հետ, բացարձակապես անընդունելի Է»,- հայտարարել Է Կուրցն օգոստոսի 23-ին Die Welt թերթում հրապարակված հարցազրույցում:
Նախարարը, որը նաեւ այս տարի ԵԱՀԿ-ի գործող նախագահն Է, համոզված Է, որ «կարեւոր Է հաստատել, որ երկիրն ավելի ու ավելի Է հեռանում Եվրոպայից, տնտեսական հետեւանքներն անաշիվ կլինեն, եւ, բացի դրանից, միացումը կխաթարի Եվրամիության կլանման ունակությունը»: Նա նաեւ նշել Է, որ նույնիսկ վեց տարի հետո Էլ, երբ Թուրքիան նշի պետության կազմավորման հարյուրամյակը, հնարավոր չի լինի նրա անդամակցումը Եվամիությանը: «Նույնիսկ եթե Անկարան ցանկանում Է 2023 թվականին անդամակցել Եվրամիությանը, դա տեղի չի ունենա»,- ասել Է նա:
Ավստրիայի արտաքին գործերի նախարարը նաեւ պաշտպանել Է Գերմանիայի իշխանությունների դիրքորոշումը, որոնք հանդես են գալիս Անկարայի հետ մաքսային միության ընդլայնման դեմ: «Քանի որ Թուրքիայում մարդու իրավունքների համակարգը եւ ժողովրդավարական հիմնարար արժեքները ներկայում սիստեմատիկաբար խախտվում են, Թուրքիայի հետ մաքսային միության խորացումը միանգամայն անիրատեսական Է»,- հայտարարել Է Կուրցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am