Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Tonino Lamborghini-ն թողարկել Է Alpha-One ֆիրմային սմարթֆոնը

Tonino Lamborghini-ն թողարկել Է Alpha-One ֆիրմային սմարթֆոնը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Tonino Lamborghini մակնիշը թողարկել Է Alpha-One ֆիրմային սմարթֆոնը: Ինչպես հայտնել Է Gizmodo-ն, գաջեթի կորպուսը պատրաստված Է հատուկ համաձուլվածքից, որը անվանում են «հեղուկ մետաղ»: Հեռախոսը պատրաստելիս օգտագործվել Է ձեռքով մշակված իտալական կաշի, որի վրա կա դարձակար, ինչպես որ ավտոմեքենաների նստոցների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչ վերաբերում Է տեխնիկական բնութագրերին, ապա սմարթֆոնը հանդերձված Է 20-մեգապիկսելանոց խցիկով՝ պատկերի օպտիկական կայունացմամբ: Նաեւ հեռախոսն ունի մատնահետքերի սքաներ եւ սլոտ՝ microSD քարտերի համար: Հեռախոսի քաշը գրեթե 200 գրամ Է: Սմարթֆոնի լրակազմի մեջ մտնում Է նաեւ ֆիրմային պատյանը:
Հեռախոսը պատրաստված Է միայն սեւ գույնի, այն վաճառվելու Է ընտրյալ բուտիկներում, օրինակ՝ Դուբայի Levant-ում: Սարքի գինը կազմում Է 2,5 հազար դոլար:
Tonino Lamborghini բրենդը գրանցվել Է 1981 թվականին: Այս մակնիշի ներքո թողարկվում են ժամացույցներ, շարժական հեռախոսներ, ակնոցներ, պարֆյումերիա:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am