Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը պնդում Է, որ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ կես տարում այնքան շատ բանի չի հասել, որքան ինքը

Թրամփը պնդում Է, որ ԱՄՆ-ի ոչ մի նախագահ կես տարում այնքան շատ բանի չի հասել, որքան ինքը
ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ իշխանության ղեկի մոտ գտնվելու առաջին վեց ամսում չի հասել այն բանին, ինչ հաջողվել Է Դոնալդ Թրամփին: Օգոստոսի 22-ին այս պնդմամբ հանդես Է եկել Թրամփն ինքն իր կողմնակիցների առջեւ Ֆինիքսում (Արիզոնայի նահանգ) ունեցած ելույթում: «Ես չեմ հավատում, թե որեւԷ նախագահ այդքան շատ բանի Է հասել, որքան այս նախագահը վեց կամ յոթ ամսվա ընթացքում»,- ասել Է պետության ղեկավարը:

Ուշագրավ Է, որ Թրամփի ճառի մեծ մասը, որը տեւել Է ավելի քան մեկ ժամ, նվիրված Էր լիբերալ զանգվածային լրատվամիջոցների, դեմոկրատների եւ Կոնգրեսի այլ անդամների քննադատությանը, որոնք, մասնավորապես, առայժմ իրեն թույլ չեն տվել չեղարկել Obamacare բժշկական ապահովագրության համակարգի հանգուցային դրույթները, ինչը եղել Է իր առաջին նախընտրական խոստումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am