Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Լեհաստանում քրեական հետաքննություն են սկսել նախկին նախագահ Լեխ Վալենսայի դեմ

Լեհաստանում քրեական հետաքննություն են սկսել նախկին նախագահ Լեխ Վալենսայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը (IPN) երկրի նախկին նախագահ Լեխ Վալենսայի նկատմամբ քրեական հետաքննություն Է սկսել հատուկ ծառայությունների հետ համագործակցության հարցում կեղծ ցուցմունքներ տալու կասկածանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Լեհաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անջեյ Պոզորսկին:
2017 թվականի հունիսի 29-ին Գլխավոր հանձնաժողովի դատախազը հետաքննություն Է սկսել Լեխ Վալենսայի կողմից կեղծ ցուցմունքներ տալու գործով, որոնք կոչված են որպես ապացույց ծառայել նախնական քրեական հետաքննության մեջ, որը վարում Է Լեհ ժողովրդի դեմ հանցագործությունների հետաքննության հանձնաժողովը Բելոստոկում»,-Պոզորսկու խոսքը մեջբերել Է PAP գործակալությունը:
Խոսքը վերաբերում Է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության ժամանակներում հատուկ ծառայությունների հետ նախկին նախագահի իբր համագործակցությանը:
2016 թվականի փետրվարին Ազգային հիշողության ինստիտուտի աշխատակիցները 2015 թվականին մահացած գեներալ Չեսլավ Կիշչակի (ԼԺՀ-ի հանգուցային դեմքերի մեկի) տանը առգրավել, իսկ այնուհետեւ հրապարակել են «գաղտնի փաստաթղթեր», որոնք իբր մատնանշում են, որ Վալենսան հատուկ ծառայությունների գործակալ Է եղել ԼԺՀ-ի ժամանակներում: Մասնավորապես, փաստաթղթերի մեջ կա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մասին համաձայնագիր՝ «Լեխ Վալենսա: Բոլեկ» ստորագրությամբ: Նախկին նախագահը ցուցմունքներ տալու ընթացքում չի ընդունել այդ փաստաթղթերի իսկությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am