Գերմանիայում սիրիացի փախստականների ընտանիքում ծնված աղջկան կոչել են Անգելա Մերկել
16:39, 22 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում ապաստան ստացած սիրիացիների ընտանիքն իր նորածին աղջկան կոչել Է Անգելա Մերկել՝ ի նշան ԳՖՀ-ի կանցլերին երախտագիտության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին հայտնել Է The Independent-ը:
Աղջկա ամբողջական անունն Է՝ Անգելա Մերկել, նրա ազգանունը Մուհամեդ Է:
Ազիա Ֆարեն եւ Հալեդ Մուհամեդը 2015 թվականին իրենց չորս զավակների հետ Գերմանիա են ժամանել այն սիրիացիներին օգնություն ցուցաբերելու ծրագրի շնորհիվ, որոնք լքել են պատերազմի մեջ գտնվող հայրենիքը:
Սա առաջին դեպքը չԷ, երբ փախստականները երեխային կոչում են Մերկելի պատվին: Այսպես, 2015 թվականի փետրվարին Գանայից ժամանած զույգը իր երեխային կանցլերի պատվին կոչել Է Անգելա Մերկել Ադե, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում