Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանի իշխանությունները հարեւան երկրներից օգնություն են խնդրում հրդեհը մարելու համար

Վրաստանի իշխանությունները հարեւան երկրներից օգնություն են խնդրում հրդեհը մարելու համար
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բորժոմի անտառում (Սամցխե-Ջավախքի տարածաշրջան) հրդեհը մարելու համար Վրաստանի իշխանությունները դիմել են հարեւան բոլոր երկրների, ինչպես նաեւ ԵՄ-ի երկրների օգնությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքը՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության նախարար Լեւան Դավիթաշվիլիին:

Դաբա գյուղի մերձակա անտառում հրդեհն սկսվել Է օգոստոսի 20-ին: Մինչ այժմ հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ: Իրադրությունը բարդացնում են բարդ ռելիեֆը, քամին եւ չոր եղանակը: Սկզբնապես հաղորդվել Էր հինգ հեկտար ոչնչացված տարածքի մասին, սակայն, վերջին տվյալներով, 12 հեկտար անտառ Է այրվել:

Հրդեհաշիջմանը մասնակցում Է Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը, բայց դա բավարար չի եղել եւ, վրացական կողմի խնդրանքով, Ադրբեջանը եւս մեկ ուղղաթիռ Է ուղարկել Վրաստան: Դրա հետ մեկտեղ, ուշ գիշերին կայացած արտակարգ շտաբի նիստի ընթացքում, որը ղեկավարում Է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղեբրիշվիլին, հայտնի Է դարձել, որ հրդեհի վայր կժամանեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի եւս երկու ուղղաթիռներ: «Ներկա փուլում բանակցություններ են վարվում, տեղեկատվություն Է ուղարկված հարեւան բոլոր երկրներին, Եվրամիության երկրներին: Արդեն նախնական համաձայնություն Է ձեռք բերվել: Կարծում եմ, որ մենք Էլ ավելի կուժեղանանք, կունենանք հավելյալ տեխնիկա»,- Դավիթաշվիլիի խոսքը մեջբերում Է Առաջին ալիքը:

Լրագրողների այն հարցին, թե Վրաստանի իշխանություններն արդյոք բանակցություններ վարում են Ռուսաստանի հետ, գյուղատնտեսության նախարարը պատասխանել Է, որ համապատասխան դիմումներն ուղարկվել են բոլոր հարեւան երկրներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am