Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հյուսիսային Բուտովոյում հայկական արտադրանքի  ցուցահանդես-տոնավաճառ է բացվել

Հյուսիսային Բուտովոյում հայկական արտադրանքի  ցուցահանդես-տոնավաճառ է 
բացվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկում` Հյուսիսային Բուտովոյում,  oգոստոսի 21-ին բացվել է հայկական արտադրանքի ցուցահանդես, որտեղ ներկայացվել են թեթև արդյունաբերության, գյուղատնտեսական վերամշակող արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրանքը, ինչպես նաև հայկական հուշանվերներ:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ առևտրային ներկայացուցչության կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված արտահանման խթանման ծրագրին համաձայն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության մասնակցությամբ ու Մոսկվայի առևտրի և ծառայությունների վարչության հետ պայմանավորվածությամբ:

 Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am