Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Բանակ-2017» համաժողովն աշխատանքն Է սկսում Մոսկվայի մարզի Կուբինկայում

«Բանակ-2017» համաժողովն աշխատանքն Է սկսում Մոսկվայի մարզի Կուբինկայում
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի մարզի Կուբինկա ավանում օգոստոսի 22-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հովանու ներքո բացվում Է «Բանակ-2017» երրորդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը: «Պատրիոտ» կոնգրեսացուցահանդեսային կենտրոնի տաղավարներում եւ բաց հրապարակներում ցուցադրանքի ընդհանուր մակերեսը գերազանցում Է 300 հազար քառակուսի մետրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Կուբինկա» օդանավակայանում, Ալաբինո զորավարժարանում, ռազմական օկրուգներում եւ Հյուսիսային նավատորմում համաժողովի շրջանակներում տեղի կունենան սպառազինության, ռազմական եւ հատուկ տեխնիկայի ընդգրկուն դինամիկ ցուցադրանքներ: Գիտագործնական ծրագիրը կանցկացվի լիագումար նիստերի, խորհրդաժողովների, կլոր սեղանների եւ ճեպազրույցների ձեւաչափով: Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տվյալներով՝ այս տարի համաժողովի մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան հազար ռուսական եւ 75-ից ավելի արտասահմանյան ընկերություններ: Ընդամենը կներկայացվեն ռազմական նշանակության արտադրանքի գրեթե 2,5 հազար նմուշներ:

Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Սլովակիայի, Թուրքիայի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության ընկերությունների տվել Է ռազմական նշանակության արտադրանքի՝ Ռուսաստան ժամանակավոր ներկրման 10 թույլատրագիր, ընկերություններ, որոնք կցուցադրեն շուրջ 400 ցուցանմուշներ: Ինչպես արդեն տեղեկացվել Է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել Է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում նախատեսվում Է, մասնավորապես, նրա մասնակցությունը «Բանակ- 2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի եւ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am