Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետն անդրադարձել է Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին

ՀՀ վարչապետն անդրադարձել է Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացի հետ կապված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերին արդեն իսկ ստեղծվելու է որոշակի հարթակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին վարչապետ Կարապետյանը հայտարարել է Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Այդ հարցում մենք բազմաթիվ փորձեր ենք արել՝ եղել են և՛ հաջողակ բանակցություններ, և՛ անհաջող բանակցություններ, սակայն միանշանակ այդ հարթակը ստեղծելու ենք: Մոտ ժամանակներս Իրան կայանալիք այցի ժամանակ խոսելու ենք այդ մասին: Նաև վերջերս Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հանդիպել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդականի հետ և այս հարցերը քննարկվել էին»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև Իրանի կողմից հայկական արտադրության էլեկտրաէներգիայի ուղիղ գնման հնարավորությանը: «Այս պահին որևէ բանակցություններ չեն վարվում, եթե լինի նման առաջարկ, որ գնային համեմատականով մեզ համար ձեռնտու լինի՝ մեծ սիրով»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am