Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Համացանցում հայտնվել են նոր BMW M5-ի առաջին պաշտոնական լուսանկարները

Համացանցում հայտնվել են նոր BMW M5-ի առաջին պաշտոնական լուսանկարները
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում հայտնվել են նոր սերդնի BMW M5 «լիցքավորված» սեդանի առաջին պաշտոնական լուսանկարները: Լուսանկարները հրապարակել Է Carscoops հրատարակությունը, որը նշել Է, որ մոդելի դեբյուտը կկայանա առաջիկա 24 ժամում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորույթը բազային տարբերակից տարբերվում Է առջեւի թափարգելի այլ ձեւավորմամբ, դիֆուզորով եւ հետեւից արտանետման համակարգի չորս կարճախողովակներով, այլ անիվներով եւ հետեւի տեսքի կողային հայելիներով: BMW M5-ի ինտերիերում հայտնվել Է ուրիշ ղեկ՝ մեկ զույգ կարմիր M-կոճակներով, որոնք տեղադրված են կողային կունդերի վերին մասում, նոր բազկաթոռներ եւ փոխանցատուփի այլ սելեկտոր:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, նոր սերնդի BMW M5-ը կհամալրեն ութընդգրկութային ավտոմատ փոխանցատուփով, մինչդեռ նախորդի վրա օգտագործվել Է ռոբոտացված փոխհաղորդակ՝ երկու կցորդիչով:

Հաջորդ սերնդի M5-ը շարժման մեջ կդրվի 4,4-լիտրանոց V8 տուրբինացված շարժիչով: Սպասվում Է, որ դրա հատույցը կկազմի 600 ձիաուժ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am