Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱՄՆ-ի բնակիչները կկարողանան հետեւել արեգակի լրիվ խավարմանը

ԱՄՆ-ի բնակիչները կկարողանան հետեւել արեգակի լրիվ խավարմանը
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի բնակիչները օգոստոսի 21-ին Օրեգոնի նահանգից մինչեւ Հարավային Կարոլինայի նահանգ ձգվող տարածքում կկարողանան հետեւել արեգակի՝ 1979 թվականից ի վեր երկրի տարածքում առաջին լրիվ խավարմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրության ազգային վարչությունը (NASA), ԱՄՆ-ի մայրցամաքային մասում առաջինը այն կտեսնեն Մադրաս քաղաքի (Օրեգոնի նահանգ) բնակիչները տեղական ժամանակով ժամթ 10:19-ին (Երեւանի ժամձանակով ժամը 21:19-ին): Խավարումը կշարունակվի մոտավորապես 2 րոպես: Այնուհետեւ դիտարկման համար առավել նպաստավոր պայմաններ կլինեն մոտավորապես 113 կմ լայությամբ գոտում, որը Խաղաղ օվկիանոսից ձգվում Է մինչեւ Ատլանտյան օվկիանոս:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ NASA-ն Արեգակի լրիվ խավարման դիտարկումներն ԱՄՆ-ի տարածքում կազմակերպելու համար կծախսի 7,7 միլիոն դոլար: Արեգակի խավարման դիտարկումը կիրականացվի Միջազգային տիեզերակայանից, երկրաշուրջ ուղեծրի 11 արբանյակներից, երեք հատուկ սարքավորված ինքնաթիռներից եւ 70 բարձրագործ օդերեւութաբանական զոնդերի վրա տեղակայված տեսախցիկների միջոցով: «Մենք հույս ուենեք շատ մեծ ծավալի գիտական տեղեկատվություն ստանալ այդ խավարումը դիտարկելիս»,- AP-ին տված հարցազրույցում նշել Է աստագետ Ջեյ Փասաչոֆն Ուիլյամս-քոլեջից, որն ավելի վաղ իրականացրել Է 69 խավարումների դիտարկումներ:

Խավարման դիտարկման գիտական ծրագրերին մասնակցում են ոչ միայն աստղագետներ, այլեւ կենսաբաններ: Նեշվիլի (Թենեսիի նահանգ) կենդանաբանական այգում կկազմակերպվեն դիտարկումներ, թե խավարման ընթացքում ինչպես են իրենց պահում տարբեր կենդանինները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am