Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանն ԱՄՆ-ից պահանջել Է 245 մլն դոլարի փոխհատուցում վճարել Իրաքի քմիական գրոհներից տուժածներին

Իրանն ԱՄՆ-ից պահանջել Է 245 մլն դոլարի փոխհատուցում վճարել Իրաքի քմիական գրոհներից տուժածներին
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ԱՄՆ-ից պահանջել Է 245 միլիոն դոլար վճարել Իրաքի դեմ պատերազմի ընթացքում քիմիական գրոհներից տուժածներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է Fars գործակալությունը, Իրանի դատարանը որոշել Է Վաշինգտոնից, որն իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ աջակցում Էր Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնին, բռնագանձել փոխհատուցում Բաղդադի կողմից Իրանի դեմ քիմիական զենքի կիրառումից տուժածներին եւ զոհվածների հարազատներին:

Դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլամ Հոսեյն Մոհսենի Էջեյիի խոսքով՝ մի խումբ մարդիկ, որոնք տուժել են քիմիական գրոհի հետեւանքով, հայցով դիմել են դատարան, եւ արդյունքում բավարարվել Է 18 մարդկանց պահանջը. նրանց թվում են զոհվածների հարազատներ եւ նրանք, ում առողջությանը ծանր վնաս Է հասցվել: Իրանի եւ Իրաքի միջեւ պատերազմը, որը երկուստեք շուրջ 1,5 միլիոն մարդու կյանք Է խելել, տեւել Է 1980 թվականից մինչեւ 1988 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am