Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հայաստանի թիմը Մոսկվայում մասնակցել Է Հրավառության երրորդ միջազգային փառատոնին

Հայաստանի թիմը Մոսկվայում մասնակցել Է Հրավառության երրորդ միջազգային փառատոնին
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Բրատեեւյան կասկադային զբոսայգում ավարտվել Է Հրավառության միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնի ծրագիրն ստացել Էր «Մոսկվան յոթ բլուրների վրա» անվանումը եւ նվիրված Էր ՌԴ մայրաքաղաքի 870-ամյակին: Օգոստոսի 19-ին ելույթ են ունեցել հրատեխնիկական թիմերը Ճապոնիայից, Հայաստանից, Ավստրիայից եւ Ռումինիայից: Օգոստոսի 20-ին հանդիսականները դիտել են Ռուսաստանի, Չինաստանի, Խորվաթիայի եւ Բրազիլիայի թիմերի շոուն:

Մրցույթի մասնակիցների ելույթները գնահատել Է միջազգային ժյուրին, որի կազմում Էին փորձագետներ Ռուսաստանից, Սլովենիայից, Ղազախստանից եւ Պորտուգալիայից: Ընդամենը երկու օրում մրցույթի մասնակիցները կատարել են շուրջ 60 հազար համազարկեր՝ օգտագործելով շուրջ 27 տոննա հրատեխնիկա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am