Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Վանաձորի շենքերից մեկի շքամուտքում նկատված իժին
17:30, 20 Օգոստոս 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 20-ին, ժամը 13:23-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 3 թաղամասի շենքերից մեկի շքամուտքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում