Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ֆինլանդիայի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները Հելսինկիի օդանավակայանում և կայարաններում

Ֆինլանդիայի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները 
Հելսինկիի օդանավակայանում և կայարաններում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության միջոցառումները մայրաքաղաք Հելսինկիի օդանավակայանում և կայարաններում Տուրկու քաղաքում տեղի ունեցած հարձակումից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն: 

Ավելի վաղ հաղորդվել է, որ անհայտ անձը Տուրկու քաղաքում դանակով հարձակվել է անցորդների վրա, ինչի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է: Ոստիկանությունը կրակ է բացել հանցագործի վրա, մեկ մարդ ձերբակալված է: 

Ֆինլանդիայի անվտանգության ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր երկրում ահաբեկչության վտանգի մասին՝ կապված ահաբեկչության պատրաստման մասին տեղեկատվության հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am