Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Յուլիան Դրաքսլերը կարող է տեղափոխվել «Արսենալ»

Յուլիան Դրաքսլերը կարող է տեղափոխվել «Արսենալ»

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Times պարբերականը: Գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է Լոնդոնի «Արսենալ»-ը:

Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպանին բաց թողնել 32 միլիոն ֆունտ սթերլինգով: Բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆորը ձեռք բերելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Յուլիան Դրաքսլերին հայտնել է, որ նրան իր թիմի կազմում այլևս չի տեսնում:

Յուլիան Դրաքսլերը ՊՍԺ է տեղափոխվել 2017թ. հունվարին: Գերմանացի կիսապաշտպանի համար ՊՍԺ-ն գերմանական «Վոլֆսբուրգ»-ին 35.5 միլիոն եվրո է վճարել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am