Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպայի գլխավոր խնդիրը պայքարն Է ահաբեկչության դեմ. Իսպանիայի վարչապետ

Եվրոպայի գլխավոր խնդիրը պայքարն Է ահաբեկչության դեմ. Իսպանիայի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչության դեմ պայքարը ամբողջ Եվրոպայի գլխավոր խնդիրն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտարարել Է Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը՝ ելույթ ունենալով Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Եվրոպայի խնդիրը պայքարն Է ահաբեկչության դեմ, դա ամենից ավելի Է մեզ անհանգստացնում»,-նշել Է վարչապետը: Նրա կարծիքով՝ ներկայում գլխավոր խնդիրը ահաբեկչական գործողություններից տուժածներին ու նրանց ընտանիքներին օգնություն ցուցաբերելն Է: Բացի այդ, նա կարեւորել Է ապագայում նմանօրինակ գրոհներ թույլ չտալը եւ տեղի ունեցածի մեծավորներին ձերբակալելը: «Մենք կարող ենք աշխատել միասին, գործել որպես մեկ թիմ»,-ընդգծել Է Ռախոյը:
Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի Է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Զոհվել Է 14 մարդ, տուժածների թիվը հասել Է 130-ի: Ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել Է չորս մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Ավելի վաղ Մարիանո Ռախոյը անվտանգության պետական ծառայությունների ղեկավարության հետ կայացած խորհրդակցությունից հետո Իսպանիայում եռօրյա սուգ Է հայտարարել Բարսելոնայում կատարված ահաբեկչության կապակցությամբ: «Զոհերն ու նրանց մերձավորներն այժմ ամենագլխավորն են մեզ համար: Ցանկանում եմ Իսպանիայի համերաշխությունը հայտնել Բարսելոնային: Մադրիդը, Փարիզը, Բրյուսելը, Նիսը, Լոնդոնն զգացել են նույն այս ցավը, որն այժմ ապրում են բարսելոնացիները»,- նշել Է Ռախոյն իր ելույթում:
«Մենք նաեւ գիտենք, որ ահաբեկչությանը հնարավոր Է հաղթել, նրան կարելի Է հաղթել միասնության շնորհիվ, ոստիկանական գործողություններով, կանխիչ միջոցառումներով, միջազգային աջակցությամբ եւ մեր քաղաքակրթության արժեքները պաշտպանելու վճռականությամբ»,- ասել Է նա:
Ինչպես նշում Է Reuters-ը, Ռախոյը տեղի ունեցածը որակել Է «ջիհադիստական ահաբեկչություն», որը գլոբալ պատասխան Է պահանջում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենայն վճռականությամբ դատապարտել Է «բարբարոսական ու վախկոտ» ահաբեկչությունը իսպանական Բարսելոնայում: «ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն իրենց խորը ցավակցությունն ու կարեկցանքն են հայտնում զոհվածների ընտանիքներին ու Իսպանիայի կառավարությանը: Նրանք նաեւ շուտափույթ ապաքինում են մաղթում բոլոր տուժածներին»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բարսելոնայում կատարված ահաբեկչությունը դատապարտել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որը հայտարարել Է ծայրահեղականության դեմ պայքարում Իսպանիայի իշխանությունների հետ համաշխարհային կազմակերպության համերաշխության մասին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով Բարսելոնայում կատարված ահաբեկչական գործողությունը, հայտարարել Է, որ ահաբեկիչներին չի հաջողվի փոխել եվրոպացիների կենսակերպը: «Մենք այդ մարդասպաններին թույլ չենք տա փոխել մեր կենսակերպը,-ասել Է նա:-Ահաբեկչությունը կարող Է տխուր եւ վշտալի պահեր բերել մեզ, բայց այն չի կարողանա մեզ հաղթել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am