Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում այս տարի կարտադրվի մոտ 80 հազար տոննա խաղող

Հայաստանում այս տարի կարտադրվի մոտ 80 հազար տոննա խաղող

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում արտադրված խաղողը 2017 թվականին կլինի մոտավորապես 80 հազար տոննայի սահմաններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը:

ՀՀ-ում խաղողի արտադրության ծավալների վերաբերյալ ներկայացված պաշտոնական թվերն արտադրության ծավալների իրական թվերից տարբերվում են:

«Պաշտոնական թվերով գրեթե միշտ այնպես է, որ 200 հազար տոննա խաղող ենք արտադրում, սակայն մեր պոտենցիալն առավելագույնը 100 հազար է, այս թիվը երբեք չի գերազանցվել: Այս տարի խաղողը կլինի մոտավորապես 80 հազար տոննայի սահմաններում, բայց կունենանք 75 հազար տոննա խաղող խմիչքի արտադրության համար: Նվազման պատճառն այն է, որ ֆինանսական խնդիրներ կային, մարդիկ չկարողացան ծածկել այգիները և ցրտահարության պատճառով բերքը քիչ եղավ: Սրանից 10 հազար տոննան վտանգված է, քանի որ կարող է մթերման խնդիր առաջանալ»,- նշեց  Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ Կառավարությունը 140 դրամ գին է սահմանել, իսկ սա ռիսկի տակ կդնի մոտ 30 հազար տոննան: Եթե գինը 110 դրամ սահմանվի, ապա ռիսկային կլինի 5-6 տոննան: Գինու ազգային կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն՝ հանձման ամենաօպտիմալ գինը 127 դրամն է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am