Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Բարսելոնայում ահաբեկչություն կատարողը կարող Է 17-ամյա դեռահաս լինել. El Mundo

Բարսելոնայում ահաբեկչություն կատարողը կարող Է 17-ամյա դեռահաս լինել. El Mundo
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի իրավապահ մարմինները որոնում են Մուսա Ուքաբիրին՝ օգոստոսի 17-ին Բարսելոնայում կատարված ահաբեկչական գործուղությանը մասնակցության կասկածանքով: Օգոստոսի 18-ին այս մասին հայտնել Է El Mundo թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը չի բացառում, որ նա ահաբեկչական գործողության կատարողն Է:

Նախնական տվյալներով՝ 17-ամյա Ուքաբիրը գողացել Է փաստաթղթերն իր ավագ եղբայր Դրիսից՝ երկու ֆուրգոն վարձակալելու համար: Փոխադրամիջոցներից մեկն այնուհետեւ օգտագործվել Է ահաբեկչության իրականացման համար: Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ Ուքաբիրը, որը թաքնվել Է Բարսելոնայում կատարված գրոհից հետո, կարող Է զինված լինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am