Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Շվեդիան պատրաստվում է 106-ամյա աֆղանացի փախստական կնոջը ետ ուղարկել Աֆղանստան

Շվեդիան պատրաստվում է 106-ամյա աֆղանացի փախստական կնոջը ետ ուղարկել 
Աֆղանստան

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում ապաստան հայցող 106-ամյա աֆղանացի կինը կարող է ետ ուղարկվել իր հայրենիք՝ Աֆղանստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է SBS-ը:

Աշխարհի ամենատարեց փախստականներից մեկը՝ աֆղանացի 106-ամյա Բիբիհալ Ուզբեկին, ով լքել է Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ քաղաքը, երբ Թալիբան խմբավորումը գրավել է այն, Շվեդիայից կարող է ետ ուղարկվել Աֆղանստան: Տարեց կինը Շվեդիայի իշխանություններից ապաստան է խնդրել, սակայն հնարավոր է՝ չստանա այն:

Ուզբեկին ստիպված է եղել իր ընտանիքի հետ լքել հայրենիքը և ապաստան փնտրել Եվրոպայում դեռևս 2015 թվականի հոկտեմբերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am