Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խոսրովի անտառի վերականգնման համար Ադիբեկյան ընտանիքը նվիրաբերում է 100 000 եվրո

Խոսրովի անտառի վերականգնման համար Ադիբեկյան ընտանիքը նվիրաբերում է 
100 000 եվրո

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուգում հիմնադրված Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը, որի հիմնադիրն է բարերար Գագիկ Ադիբեկյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհների հետևանքների վերացման նպատակով կփոխանցի 100 000 եվրո:

Հրդեհի հետևանքով այրվել է յուրահատուկ արգելոցի հարյուրավոր հեկտար  տարածք, որի բուսական աշխարհն ընդգրկում էր բարձրակարգ բույսերի շուրջ 1,8 հազար տեսակ, որոնցից  24-ը էնդեմիկ են, իսկ կենդանական աշխարհի բազմաթիվ տեսակներ գրանցված են ՀՀ Կարմիր գրքում. հովազները, լուսանները, մուֆլոնները, բեզոարյան այծերն, ինչպես նաև գայլեր, աղվեսներնապաստակներ, գորշ արջեր, եղնիկներ, բազեներ, արծիվներ, վայրի աղավնիներ և այլն:

«Այսօր, երբ Խոսրովի անտառ յուրահատուկ արգելոցի ճակատագիրը և մեկ ամբողջ մարզի էկոլոգիան վտանգված են, մենք չենք կարող անտարբեր մնալ այդ լրջագույն հիմնախնդիրների հանդեպ:  Հրդեհներից հետո անտառների վերականգնումը երկարատև ժամանակ, ահռելի աշխատանք ու նշանակալի ռեսուրսներ է պահանջում: Ես հավատում եմ, որ միայն միասնական ջանքերով է հնարավոր կրճատել այդ հրաշալի ու առանձնահատուկ բնության արգելոցի վերականգնման ժամանակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը:

Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպության գործունեության կարևորագույն ուղղություններից է սոցիալական ներդրումների և Հայաստանի փոքր քաղաքների` Դիլիջանի և Մասիսի, տարածքների համալիր զարգացման ծրագրերի իրականացումը: AFFA հիմնադրամը նպատակ ունի պետական մարմինների, տեղական համայնքների և բնակիչների աջակցությամբ  բարելավել քաղաքային միջավայրը և ստեղծել մարդկանց կյանքի հարմարավետ պայմաններ այդ քաղաքներում: Այս ծրագրի շրջանակներում 2016 թվականից AFFA հիմնադրամի կողմից Մասիս քաղաքում ստեղծվել են և հաջող գործունեություն են ծավալում Մասիսի զարգացման հիմնադրամը և Երիտասարդական կենտրոնըկանոնավոր իրականացվում են մի շարք քաղաքային  սոցիալական և մշակութային  միջոցառումներկրթական և մշակութային  ծրագրերաջակցություն է ցուցաբերվում երիտասարդական նախագծերին և նախաձեռնություններին:

Adibekyan Family Foundation for Advancement (АFFA) բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է  Լյուքսեմբուրգում գործարար և բարերար Գագիկ Ադիբեկյանի կողմից: Հիմնադրամը ՀայաստանումՌուսաստանում, Լյուքսեմբուրգում և այլ երկրներում իրականացնում է մարդկանց և երկրների միջև մշակութային և գործնական կապերի ամրապնդմանըսոցիալական, սպորտային և կրթական ոլորտների ծրագրերի աջակցությանը, մշակութապատմական ժառանգության պահպանմանը և  Հայաստանի փոքր քաղաքների և տարածքների զարգացմանն ուղղված բարեգործական նախաձեռնություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am