Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր հուշարձանները

Ուկրաինայում ապամոնտաժել են Լենինի բոլոր հուշարձանները

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի քաղաքներում համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի ոչ մի հուշարձան չի մնացել: Այս մասին օգոստոսի 17-ին «Լիգա» հրատարակությունում հրապարակված հացազրույցում հայտարարել Է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Վյատրովիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ապամոնտաժված Է 2 հազար 389 հուշարձան, դրանցից հազար 320-ը Լենինի հուշարձաններն են: Մեր տեղեկատվությամբ՝ Լենինն այլեւս չկա քաղաքներում՝ այն տարածքում, որը վերահսկում Է Ուկրաինան»,- ասել Է նա: Վյատրովիչի խոսքով՝ ինչ-որ հուշարձաններ կարող են տակավին մնացած լինել Ուկրաինայի որոշ գյուղերում կամ Էլ ձեռնարկություններում:

Այսպես կոչված ապակոմունիզացման մասին օրենքն Ուկրաինայում գործում Է 2015 թվականի մայիսից: Այն ենթադրում Է, մասնավորապես, խորհրդային հուշարձանների ապամոնտաժում եւ տեղագրական այն օբյեկտների վերանվանում, որոնք անվանված են խորհրդային պետական գործիչների պատվին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am