Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հնդկաստանում տասնամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել աբորտի դատական արգելքից հետո

Հնդկաստանում տասնամյա աղջիկը երեխա է լույս աշխարհ բերել աբորտի դատական 
արգելքից հետո

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի տասնամյա բնակչուհին երեխա Է ունեցել այն բանից հետո, երբ դատարանն արգելել Է նրան աբորտ անել հղիության ուշ շրջանի եւ դրա հետ կապված վտանգի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC News-ը:

Կեսարյան հատման օգնությամբ ծննդաբերությունը հաջող Է անցել. նորածին աղջիկը կշռում Է 2,5 կիլոգրամ: Բժիշկները վախենում Էին ծննդկանի կյանքի համար, սակայն ո՛չ նրան, ո՛չ մանկիկին վտանգ չի սպառնում:
Աղջկա հղիության մասին հայտնի Է դարձել հուլիսին. նա ծնողներին գանգատվում Էր որովայնի ցավերից, ինչից հետո նրանք աղջկան տարել են բժշկի: Ընդսմին մայրը եւ հայրը աղջկան բացատրել են, որ նրա ներսում մեծ քար կա:
Պատանի հնդկուհին պատմել Է, որ իրեն մի քանի անգամ բռնաբարել Է մերձավոր ազգականը: Տղամարդուն ձերբակալել են:

Օգոստոսի 9-ին հայտնի Է դարձել, որ դատարանն աղջկան արգելել Է աբորտ անել:

Դատավճիռն ընդունվել Է ութ մասնագետներից բաղկացած բժշկական հանձնաժողովի հետ անցկացված կոնսուլտացիաներից հետո: Նրանք որոշել են, որ պտուղն առողջ Է, իսկ հղիության հարկադրական ընդհատումը կարող Է մահացու վտանգավոր լինել աղջկա համար: Նրա ծնողները դժգոհ են մնացել որոշումից. նրանք հայտարարել են, թե իրենց հարկավոր չԷր եւս մեկ երեխա ունենալ ընտանիքում:

Հնդկաստանի օրենքների համաձայն, արգելված Է աբորտ անել 20 շաբաթական հղիությունից հետո: Բացառություն կարող Է անել դատարանը, եթե կա պտղի մահանալու հավանականություն կամ հղիությունն սպառնում Է մոր կյանքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am