Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Զվարթնոց» օդակայանում գործում է «Յուքոմ»-ի նոր վաճառքի և սպասարկման կենտրոն

«Զվարթնոց» օդակայանում գործում է «Յուքոմ»-ի նոր վաճառքի և սպասարկման 
կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունն օրերս գործարկել է նոր վաճառքի և սպասարկման կենտրոն «Զվարթնոց» օդակայանի ժամանման սրահում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Յուքոմ» ընկերություն PR և հաղորդակցության նախագծերի ղեկավար Դիանա Մնացականյանը, կենտրոնը շուրջօրյա գրաֆիկով աշխատում է շաբաթվա բոլոր օրերին՝ իրականացնելով բոլոր գործառույթները և առաջարկելով այն ծառայությունները, որոնք տրամադրվում են Հայաստանի ողջ տարածքում գործող վաճառքի 98 կետերում:

«Այս սպասարկման կենտրոնի բացումը մեր բոլոր բաժանորդներին ու Հայաստան ժամանող հյուրերին հնարավորություն կընձեռի շատ արագ իրականացնել այն գործարքները, որոնք թույլ են տալիս մշտապես կապի մեջ մնալ մտերիմների հետ: Այնպիսի պարզագույն գործողություններ, ինչպիսիք են՝ հաշվի վերալիցքավորումը, SIM-քարտի ձեռքբերումը կամ յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին համապատասխանող լավագույն սակագնային պլանի ընտրությունը, այսուհետև հաշված րոպեների հարց է ոչ միայն սպասողների, այլև ժամանողների համար»,- նշեց Ucom ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը։

Ucom-ի կոմերցիոն տնօրենի խոսքով՝ բազմաթիվ երկրներից ժամանող հյուրերի հիմնական հոսքի համար ընկերությունն ունի մատչելի առաջարկներ: Ներկայիս սակագնային պլանները հնարավորություն են ընձեռում անսահմանափակ զանգել ոչ միայն «Յուքոմ» ցանցի ներսում, այլև Ռուսաստանի «ՄեգաՖոն» ցանց: Ավելին, որոշ սակագնային պլանների ներառումները կարելի է օգտագործել ոչ միայն նշյալ ուղղություններով, այլև ԱՄՆ, Կանադա և Արցախ զանգելու համար:

 Հայաստանի ողջ տարածքում գործում են 81 «Յուքոմ»-ի  վաճառքի և սպասարկման կենտրոններ, 16 այլ վաճառակետեր և 1 շարժական վաճառքի և սպասարկման կենտրոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am