Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Լավրովն անպատասխանատու Է որակել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները

Լավրովն անպատասխանատու Է որակել Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն անպատասխանատու են, դա կարող Է խաթարել ուժերի հավասարակշռությունը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին: «Երբ այդ պատժամիջոցներն օգտագործվում են, որպեսզի իրենց օգտին շուռ տան այս կամ այն հիմնախնդրի ստուգված հավասարակշռությունը, հենց նման հավասարակշռություն ձեռք բերվեց իրանական միջուկային ծրագրի շուրջը, ապա դրանք, ես կարծում եմ, անպատասխանատու գործողություններ են, որոնք կարող են խաթարել այդ հավասարակշռությունը:

Չպետք Է հանդես գալ նման սադրանքներով, քանի որ խոսքը վերաբերում Է ոչ թե ոմանց ագային շահերին, ոչ թե որեւիցե մեկ երկրի շահերին, այլ վիթխարի տարածաշրջանի շահերին, որտեղ մենք շահագրգռված ենք ապահովելու միջուկազերծ կարգավիճակ»,- ասել Է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Օգոստոսի 14-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել Է, որ երկիրը կարող Է հաշված ժամերում դուրս գալ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից, եթե ԱՄՆ-ը շարունակի ընդլայնել պատժամիջոցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am