Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԿԺԴՀ-ի վրա տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են. Լավրով

ԿԺԴՀ-ի վրա տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի վրա տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են, Մոսկվան չի պաշտպանում ԿԺԴՀ-ի տնտեսապես խեղդելու գործընկերների գաղափարները: Այդ մասին օգոստոսի 16-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ինչ վերաբերում Է Փենյանի վրա ներգործությանն այն առումով, որ հասնենք ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձեւերի կատարմանը, մենք խորապես համոզված ենք, որ տնտեսական ճնշման հնարավորությունները գործնականում սպառված են,-ընդգծել Է նախարարը:-Մենք չենք կարող պաշտպանել այն ծրագրերը, որոնք մեր գործընկերներից ոմանք շարունակում են մշակել, եւ որոնք ուղղված են բառացիորեն Հյուսիսային Կորեային տնտեսապես խեղդելուն՝ ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար բացասական, ողբերգական եւ հումանիտար բոլոր հետեւանքներով հանդերձ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am