Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

«Մանչեսթր Արենան» ահաբեկչությունից հետո կբացվի Նոյել Գալահերի խմբի համերգով

«Մանչեսթր Արենան» ահաբեկչությունից հետո կբացվի Նոյել Գալահերի խմբի համերգով
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթր Արենա» համալիրն ահաբեկչությունից հետո, որի հետեւանքով զոհվեց 22 մարդ սեպտեմբերի սկզբին կբացվի բրիտանական խմբերի բարեգործական համերգով, որոնց թվում կլինի Noel Gallagher՚s High Flying Birds-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մանչեսթր Արենա» համալիրում մայիսի 22-ին ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ժամանակ տեղի Է ունեցել ահաբեկչական գործողություն: Պայթյունն իրականացրել Է մահապարտ Սալման Աբեդին: Զոհվել Է 22 մարդ, այդ թվում՝ 12 երեխա: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունն ստաձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

«Մանչեսթր Արենան» պաշտոնապես կբացվի սեպտեմբերի 9-ին We are Manchester («Մենք Մանչեսթրն ենք) հատուկ բարեգործական համերգով՝ հարգելու համար նրանց, ովքեր տուժեցին մայիսի վայրագություններից»,- ասված Է համալիրի պաշտոնական կայքում:

Համերգին ելույթ կունենան մի շարք խմբեր, մասնավորապես, Noel Gallagher՚s High Flying Birds-ը, որն ստեղծել Է Մանչեսթրի ծնունդ, Գալահեր եղբայրներից ավագը՝ Oasis լեգենդար բրիտ-փոփ կոլեկտիվից իր հեռանալուց հետո: Նաեւ մասնակիցների թվում են երկու այլ հայտնի խմբեր Մանչեսթրից՝ The Courteeners-ը եւ Blossoms-ը: Հանգանակված միջոցները կուղղորդվեն մայիսի 22-ի իրադարձություններին նվիրված հուշահամալիրի ստեղծմանը: Նշվում Է, որ կազմակերպիչները հնարավոր ամեն ինչ կանեն անվտանգության ապահովման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am