Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանում սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը

Հայաստանում սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 23-ը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության որոշմամբ 2017 թվականի սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2017 թվականի սեպտեմբերի 23-ը` շաբաթ օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության՝ օգոստոսի 17-ի նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման համաձայն, «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռնել քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 17-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:

ՀՀ կառավարության որոշման նա­խագծի ընդու­նումը բխում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրե­րի մասին» Հա­յաստանի Հանրապետության օրենքի 19-րդ ու «Խղճի ազատության և կրո­նական կազ­մա­կերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածներից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am