Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքական բանտերում խիստ գերբեռնվածություն է առաջացել

Թուրքական բանտերում խիստ գերբեռնվածություն է առաջացել

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական բանտերում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունների հետևանքով խիստ գերբեռնվածություն է առաջացել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ջումհուրիեթ» պարբերականը:

Հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակում տեղի ունեցող ձերբակալությունները շարունակվում են:

Թուրքիայի իշխանությունները նոր կալանավորներին տեղավորելու համար ստիպված են ինչպես օրենսդրական տարբեր փոփոխություններով և մանևրումներով ազատ արձակել նախկին կալանավորներին, այնպես էլ կառուցել նոր բանտեր:

Թուրքիայում ներկայումս գործում են 381 բանտ, որոնցից 139-ը կառուցվել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի և՛  վարչապետության, և՛ նախագահության շրջանում:

 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո միայն զանգվածային ձերբակալությունների հետևանքով բանտերում առաջացած գերբեռնվածությունը փոքր-ինչ մեղմելու նպատակով կառուցվել է 38 բանտ:

2017-ի հունիս-հուլիսի ընթացքում բանտերի թիվը համալրվել է ևս 11-ով:

 Հեղաշրջման փորձին հաջորդած ձերբակալությունները հիմնականում կատարվում են գյուլենականների շրջանում, և ամեն ամիս թուրքական բանտերը համալրվում են հարյուրավոր գյուլենականներով:

 Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակի ազդեցություն է պահպանում Թուրքիայում:

74-ամյա գործիչը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները փոխվել են:

Պետական հեղաշրջման փորձի կազմակերպումից բացի՝ Էրդողանը Գյուլենին մեղադրում է բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am