Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ինսայդերը հայտնել Է Android O-ի թողարկման ժամկետը

Ինսայդերը հայտնել Է Android O-ի թողարկման ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինսայդեր Էվան Բլասսը, որը նաեւ հայտնի Է evleaks նիկով, հայտնել Է Android-ի նոր տարբերակի թողարկման ստույգ ժամկետը: Այս մասին նա գրել Է Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բլասսը պնդում Է, որ Android 8.0-ն կամ Էլ Android 0-ն, մատչելի կդառնա օգոստոսի 21-ից մինչեւ 27-ն ընկած միջակայքում: «Ամենայն հավանականությամբ, այն վաճառքի կհանվի ամսի 21-ին»: Օգոստոսի սկզբին համանման տեղեկատվությամբ հանդես Էր եկել IT-փորձագետ Դեւիդ Ռադոկը: Նա նաեւ հայտարարել Էր, որ Android-ի նոր տարբերակը կարող Է վաճառքի հանվել ամսվա վերջին:

Google-ն Android 8.0-ն ներկայացրել Է այս տարվա մայիսին Google I/O խորհրդաժողովում: Համակարգը ձեռք Է բերել հավելվածների համար նոր սահմանափակումներ, որոնք աշխատում են ֆոնային ռեժիմում, ինչն օգնում Է բարելավելու սարքի աշխատանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am