Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Երևանում քաղաքացին որսորդական հրացանով կրակոցներ է արձակել. մեկ անձ վիրավորվել է

Երևանում քաղաքացին որսորդական հրացանով կրակոցներ է արձակել. մեկ անձ վիրավորվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մաշտոցի բաժնում օգոստոսի 10-ին հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի արյունահոսող հրազենային վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 1987 թ. ծնված Բարսեղ Գ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ հրազենային վնասվածքը պատճառել է 1989 թվականին ծնված Հայկ Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օգոստոսի 12-ին, ժամը 23.10-ին, ներկայացել է քննչական բաժին, ներկայացրել իրեն պատկանող որսորդական հրազենն ու տվել խոստովանական ցուցմունք:
Հրազենն առգրավվել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am