Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը չի միջամտի 2018-ին ՌԴ-ում կայանալիք ընտրություններին

Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը չի միջամտի 2018-ին ՌԴ-ում կայանալիք ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ը չի միջամտի 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք ընտրություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին «Իմաստների տարածք» ֆորումի մասնակիցներից մեկի հարցին ի պատասխան նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նկատելով, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ ընտրություններին «միջամտելու» հետ կապված անհիմն մեղադրանքներ են եղել:

«Հույս ունեմ, որ մեր հասցեին բոլոր անհիմն մեղադրանքներից հետո, իսկ  Վաշինգտոնի կողմից այս 9-10 ամիսների ընթացքում որևէ փաստ չի ներկայացվել այդ ընտրություններին մեր միջամտելու հետ կապված, ամերիկյան «իսթեբլիշմենթի» համար այդ թեմայի սրությունը կստիպի նրանց լրացուցիչ մտածել»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով հարցին, արդյոք պետք է Ռուսաստանը սպասի արտաքին միջամտություն 2018-ի նախագահական ընտրություններին:

«Իսկ եթե դա (միջամտությունը) տեղի ունենա, մենք ունենք մեր օրենքները, առկա է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան, որը հստակ նշում է, թե ինչ կարելի է անել դիվանագիտական ներկայացուցիչներին և ինչ՝ ոչ: Մենք կղեկավարվենք դրանով և մեր օրենքներով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:   

ԱՄՆ-ում ընթանում է անկախ հետաքննություն ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ, որում հաղթել է Դոնալդ Թրամփը, իբր Ռուսաստանի միջամտության հետ կապված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am