Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արտավանի մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհը կաթվածահար է արել գյուղի բնականոն կյանքը

 Արտավանի մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհը կաթվածահար է արել 
գյուղի բնականոն կյանքը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց  ձորի մարզի Արտավան գյուղի մոտակայքում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով գյուղը հոսանքազրկվել է: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արտավան համայնքի վարչական ղեկավար Ատոմ Վարդանյանը, գյուղի բնականոն կյանքը կաթվածահար է եղել:

«Ամբողջ  գյուղը, մարզային ուժերը միբիլիզացվել են, բնակիչներն այնտեղ են, փորձում են օգնել հրշեջներին: Հրդեհի տարածքը մոտ է դաշտերին, մշակվող տարածքներին, հետևաբար հողի հետ կապված աշխատանքները դադարեցված են: Ինչ վերաբերում է ծխին, ապա այն, բարեբախտաբար, գյուղի ուղղությամբ չէ»,-ասաց Ատոմ Վարդանյանը:  

Օգոստոսի 10-ին, ժամը 18:50-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտակայքում անտառային հատվածում հրդեհ է:

Օգոստոսի 11-ի, ժամը 09.30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 30 աշխատակից:

Օգոստոսի 11-ի, ժամը 09.30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 30 աշխատակից:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերըԴեպքի վայրում են ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը, ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա.Հարությույանը, փոխմարզպետները, Վայքի ոստիկանապետ, գնդապետ Մ.Դավթյանը, հատուկ հրշեջ և 3 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը, մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի պետը և Արտավանի գյուղապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am