Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բուրջանաձեն Սահակաշվիլիին մեղադրել Է Հարավային Օսիայում պատերազմ սանձազերծելու մեջ

Բուրջանաձեն Սահակաշվիլիին մեղադրել Է Հարավային Օսիայում պատերազմ 
սանձազերծելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանատվություն Է կրում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է վրացական խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն:

«Պատերազմն սկսել Է Սահակաշվիլին: Այդ ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունն ընկած Է նախեւառաջ նրա վրա: Բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ինձ հայտարարել են Վրաստանի թշնամի: Եվ մինչ այժմ, չնայած Եվրամիության հանձնաժողովի հետաքննության եզրակացություններին, չնայած Հայդի Տալյավինիի (շվեյցարացի դիվանագետ, գլխավորել Էր 2008 թվականի հակամարտության պատճառների հետաքննության միջազգային հանձնաժողովը) եւ այն բանի համընդհանուր ըմբռնումը, թե ինչ Է տեղի ունեցել իրականում, Վրաստանում հարմար չԷ խոսել այն մասին, որ պատերազմն սկսել Է Սահակաշվիլին: Ոչ ոք չի ցանկանում ուշադրությունը կենտրոնացնել դրա վրա եւ խոսել այդ թեմայով»,-ասել Է Բուրջանաձեն RT-ին տված հարցազրույցում:

Ընդսմին նա ընդգծել Է, որ երբեք չի ճանաչի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: «Ինձ թվում Է, որ եթե Վրաստանի քաղաքական գործիչներից որեւԷ մեկը որոշի դա անել, նա շատ շուտով կթողնի իր պաշտոնը»,-հավելել Է Բուրջանաձեն:

2008 թվականի օգոստոսի լույս 8-ի գիշերը Վրաստանը զինված հարձակում իրականացրեց Հարավային Օսիայի վրա: Ռուսաստանը պաշտպան կանգնեց խաղաղ բնակչությանը եւ 1992 թվականից տարածաշրջանում աշխատող իր խաղաղապահներին: Հնգօրյա պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան հազար մարդ, այդ թվում՝ 72 ռուս-զինծառայողներ: 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի անկախությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am