Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Շիրակի պետական համալսարանի մագիստրոսի որակավորում ստացավ 101 շրջանավարտ

Շիրակի պետական համալսարանի մագիստրոսի որակավորում ստացավ 101 
շրջանավարտ

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի պետական համալսարանում օգոստոսի 4-ին տեղի ունեցավ մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձման հանդիսավոր արարողությունը: Սա բուհի՝ ինստիտուտից համալսարանի կարգավիճակի անցնելու առաջին մագիստրոսական խումբն է՝ 101 շրջանավարտ, նրանցից 12-ը գերազանցության դիպլոմների են արժանացել: Հանդիսությանը մասնակցեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Ողջունելով շրջանավարտներին` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նրանց մաղթեց հաջողություններ նախաձեռնություններում, երջանկություն: «Կրթությունը յուրաքանչյուր մարդու արժանապատիվ աշխատանքի հիմքն է, իսկ Շիրակը միշտ էլ կրթական կենտրոն է եղել: Առաջին ջահը, որ առաջին հանրապետության ծանր տարիներին վառվել է Նիկոլ Աղբալյանի կողմից, վառ է մնացել մինչ օրս, տարածվել է գիտության և կրթության կրակով` այրելով նորանոր երիտասարդների, ովքեր հասկանում են, որ գիտության ճանապարհով անցնելը կարևոր պայման է»,- ասաց նա:

Քաղաքապետը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց մագիստրոսներին իրենց կյանքի այսչափ կարևոր իրադարձության համար: Քաղաքապետը շրջանավարտներին մաղթեց, որ այս իրողությունը լինի հիմնաքար՝ հետագա գործունեության ծավալման համար:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաեւ Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտ ուսանողների նվիրատվությամբ և «Գյումրին առանց տնակների» հիմնադրամ ներդրումներով ձեռք բերված ևս մեկ սոցիալական բնակարանի բանալիների հանձնման հանդիսավոր արարողությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]