Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

«Զվարթնոց»-ում հայկական հարսանիք կբեմականացվի

«Զվարթնոց»-ում հայկական հարսանիք կբեմականացվի

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում օգոստոսի 10-ին, ժամը 19.00-ին հարսանեկան արարողություն է նախատեսված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնած յուրօրինակ միջոցառումը հայկական հարսանիքի բեմականացում է` իր բոլոր ավանդույթներով:

Հայկական տարազներով հարս ու փեսան, հարսնաքույրը, մակարապետն ու քավորը կներկայացնեն ավանդական հայկական հարսանիքի ինչ-որ տեղ նաև մոռացված տարրերը:

Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի հայկական մոտիվներով` գորգեր, կճուճներ, կհնչի հայկական ավանդական երգ, երաժշտություն`զուռնա-դհոլով:

Միջոցառմանը իրենց կատարումներով մեծ շուք կհաղորդեն «Կարին» (գեղ. ղեկավար` Գագիկ Գինոսյան), «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլը (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան-Բադալյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան):

Տոնական միջավայրի անմիջական մասնակիցը կդառնան նաև «Զվարթնոց» արգելոց-թանգարանի այցելուները:

Միջոցառման բեմադրող ռեժիսորն է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանը: Տոմսերի համար խնդրում ենք զանգել 010- 58-74-25 հեռախոսահամարով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am