Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«Երևան ՏԱՐԱԶֆեստ-2017»-ը միտված է Հայաստանում զարգացնելու միջոցառումային զբոսաշրջությունը

«Երևան ՏԱՐԱԶֆեստ-2017»-ը միտված է Հայաստանում զարգացնելու միջոցառումային 
զբոսաշրջությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան ՏԱՐԱԶֆեստ 2017»-ը միտված է Հայաստանում զարգացնելու միջոցառումային զբոսաշրջությունը:  Միջոցառումն իրականացվում  է 3-րդ անգամ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում: Այս տարի առաջին անգամ տաղավարներ կունենան և իրենց ազգային տարազները կներկայացնեն մի քանի մշակութային համայնքներ և Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի և Քուվեյթի դեսպանատները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 3-ին կայացած ասուլիսում այս մասին խոսեցին կազմակերպիչներն ու դիզայներները:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ը Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի երեք խոշորագույն փառատոններից մեկն է: Այն հարթակ է, որտեղ ներգրավում ենք ժողովրդական վարպետներին, տարազային բաղադրիչ ունեցող ընկերություններին: Այս տարի առաջին անգամ կունենանք երեք տարբեր ազգերի մշակութային համայնքներ՝ «Ուկրաինա» մշակութային միությունը, «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միությունը, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային միությունը: Նրանք կներկայացնեն իրենց ազգային տարազները: Լինելու են նաև ՀՀ-ում Բելառուսի, Ղազախստանի և Քուվեյթի դեսպանատների տաղավարներ, որոնցում ներկայացվելու են իրենց էթնիկ հագուստները»,-ասաց Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:

Նրա խոսքով՝ այցելուները նաև տարազներով լուսանկարահանվելու հնարավորություն կունենան: Կլինեն  «Մարաշլյան ֆոտո ատելիե»-ն և «Տերյան մշակութային կենտրոն»-ի լուսանկարչական բաժինը: Կմասնակցեն նաև Երևանի պատմության թանգարանը, Տիկնիկների պատկերասրահը և «Մերգելյան կարպետ»  ընկերությունը: Առաջին անգամ մասնակցում է նաև «Հայկական ապրանքանիշեր» հարթակը: Այն ընկերությունները, որոնք ունեն տարազային, ժողովրդական բաղադրիչներ պարունակող ապրանքանիշներ, ներկայացված կլինեն այդ տաղավարում: Իսկ երեկոյան կներկայացվեն «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն Լիլիթ Մելիքյանի, դիզայներ Արամ Նիկոլյանի և Գևորգ Շադոյանի հավաքածուների ցուցադրությունները:

«Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն Լիլիթ Մելիքյանը, ով ցուցադրելու է իր «Արքայից արքա» հավաքածուն , ասում է, որ գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացնում թե դիզայներների, թե զբոսաշրջիկների ոլորտում:

Արամ Նիկոլյանը կցուցադրի իր «Այնթապ» հավաքածուն, իսկ Գևորգ Շադոյանի ներկայացնելիք հավաքածուն նվիրված կլինի Ցեղասպանության 100-ամյակին:

Մարի Բարաղամյանի խոսքով՝ իրենք նպատակ ունեն, որ զբոսաշրջային օպերատորներն ամեն տարի նմանատիպ ֆիքսված միջոցառումների շնորհիվ զբոսաշրջիկներին ուղղորդեն Երևան:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ 2017» -ը կկայանա օգոստոսի 5-ին Երևանի Հյուսիսային պողոտայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am