Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ամբողջությամբ այրվել է Մեծ Սարիարի գյուղապետարանը

Ամբողջությամբ այրվել է Մեծ Սարիարի գյուղապետարանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղում գիշերն այրվել է գյուղապետարանի փայտե շենքը (մոտ 150 քմ)՝ գույքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 1-ին,՝ժամը 00:29-ին: Այն մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 06:24-ին:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am