Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀԶՀ աջակցությամբ 3.3 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր են կնքվել. ՀՀ վարչապետը ծանոթացել է հիմնադրամի ծրագրերին

ՀԶՀ աջակցությամբ 3.3 մլրդ դրամի արտահանման պայմանագրեր են կնքվել. ՀՀ 
վարչապետը ծանոթացել է հիմնադրամի ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 27-ին այցելել է Հայաստանի զարգացման հիմնադրամ, որտեղ ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը Կարեն Կարապետյանին է ներկայացրել հիմնադրամի կառուցվածքային բարեփոխումներից հետո նոր ծրագիրը և նշել, որ առաջին կիսամյակում հաջողվել է կատարել ամբողջ տարվա ծրագիրը: Անդրադառնալով արձանագրված ցուցանիշներին՝ նա նշել է, որ ՀԶՀ աջակցությամբ 3.3 մլրդ ՀՀ դրամին համարժեք արտահանման պայմանագրեր են կնքվել: Եվս 4 միջազգային ցուցահանդես հիմնադրամի համաֆինանսավորմամբ նախատեսվում է կազմակերպել աշնանը: Ընթացքի մեջ են 20-25 պայմանագիր ստորագրելու շուրջ բանակցությունները՝ 800-850 մլն ՀՀ դրամին համարժեք ապրանքների արտահանման վերաբերյալ։ Աբու Դաբիում, Հռոմում, Երևանում կազմակերպված միջազգային գործարար համաժողովներն ավարտվել են արտահանման ու ներդրումների 15 կոնկրետ պայմանագրերով.  10 մլն եվրո կներդրվի բարձր տեխնոլոգիաների, 2 մլն ԱՄՆ դոլար՝ բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում, ներդրումներ կիրականացվեն նաև էներգետիկայի և գյուղատնտեսության բնագավառներում, սկսվել է Հայաստանից դեպի արաբական երկրներ էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտահանումը, ընթացքի մեջ են դեղորայքի արտահանման համար անհրաժեշտ գրանցումները:

ՀԶՀ միջազգային համագործակցության, դրամաշնորհային ծրագրերի, մարքեթինգի, հետներդրումային սպասարկման և ծրագրերի բաժինների ղեկավարները վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացրել են ըստ ոլորտային ուղղությունների նախատեսվող ծրագրերը: Կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից հավակնոտ ծրագրերի նախաձեռնումը՝ հստակ հայտանիշների և կոնկրետ ակնկալվող արդյունքների սահմանմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]