Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցության երկու պատգամավոր զրկվել է մանդատից

Թուրքիայի քրդամետ կուսակցության երկու պատգամավոր զրկվել է մանդատից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Թուղբա Հեզեր Օզթուրքը և Ֆայսալ Սարըյըլդըզը մեջլիսի լիագումար նիստում կայացած քվեարկության արդյունքում զրկվել են պատգամավորական մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

Պատգամավորին մանդատից զրկելու քվեարկությանը ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը չի մասնակցել:

Օզթուրքին պատգամավորական մանդատից զրկելու պատճառը եղել է մեջլիսի լիագումար նիստերից բացակայությունը:

Ավելի վաղ պատգամավորական մանդատից, ապա նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն անդամակցությունից զրկվել էր նաև կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը: Քրդամետ կուսակցության 10 պատգամավոր կալանավորված է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]