Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո Է հատկացրել միգրանտների տեղավորման համար

ԵՄ-ն Հունաստանին 209 մլն եվրո Է հատկացրել միգրանտների տեղավորման համար
 ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը (ԵՄ) Հունաստանին 209 միլիոն եվրոյի շապ օգնություն Է հատկացրել միգրանտների ժամանակավոր տեղավորման եւ ապրուստամիջոցի տրամադրման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 27-ին այս մասին հաղորդել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ): Միգրանտները Թուրքիայի տարածքով ուղեւորվում են Արեւմտյան եւ Հյուսիսային Եվրոպայի երկրներ եւ կանգ են առնում Հունաստանի տարածքում գտնվող ճամբարներում:

«Եվրոպան համերաշխություն Է, եւ հենց դա Է նշանակում օգնության տրամադրման մասին որոշումը»,- այս առանչությամբ հայտարարել Է միգրացիայի, ներքիին գործերի եւ քաղաքացիության եվրակոմիսար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

Այդ միջոցներից 93,5 միլիոն եվրոն նախատեսված Է 22 հազար միգրանտների համար կացարանի վարձակալման նպատակով: Եվս 57,6 միլիոն եվրո կհատկացվի նրանց սոցիալական կարիքների ապահովման համար, մնացած միջոցները կհանձնվեն ոչ կառավարական կազմակերպություններին, որոնք զբաղվում են առաջին անհրաժեշության ապրանքներով փախստականների ապահովմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am