Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել

 Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը Հունաստանի իշխանություններից ստացել է ժամանակավոր կեցության իրավունք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հունաստանի ապաստան տրամադրելու գրասենյակը մտավորականին ժամանակավոր կեցության թույլտվություն է տրվել վեց ամսով:

Հուլիսի 25-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Նիշանյանը հայտնել էր, որ ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հունաստանի իշխանություններին: «Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ»,- հայտնել էր նա:

Մտավորականը տեղեկացրել էր նաև, որ օրինական կերպով հանգիստ շրջելու իրավունք ստանալուն պես առաջին իսկ հնարավորության դեպքում կցանկանա գալ Հայաստան: «Բանտում գտնվելուս ժամանակ Հայաստանում գտնվող ընկերներիցս մեծ աջակցություն ու սեր եմ ստացել: Շատ մարդիկ կան, ում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել»,- ասել էր նա:

Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, հուլիսի 14-ին օգտվել էր բանտից դուրս գալու թույլտվությունից, սակայն այդպես էլ հետ չէր վերադարձել Ֆոչայի բաց ռեժիմի բանտ: Նիշանյանը փախուստի մասին հայտնել էր թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառման միջոցով, որում ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» (խմբ.- Թուրքիայի բնակչության թիվը մոտ 80 մլն է):

Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ Իզմիրի Շիրինջե գյուղի իր սեփական այգում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ: Շատերն են հանդես եկել նրան ազատ արձակելու կոչով` նշելով, որ Սևան Նիշանյանին պատժելու իրական պատճառն այն է, որ նա համարձակվել է քննադատել Թուրքիայի պաշտոնական պատմությունը` հրատարակելով «Սխալ Հանրապետություն» գիրքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]