Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հանձնաժողովը քննարկել է սահմանամերձ համայնքների անվտանգության խնդիրները

Հանձնաժողովը քննարկել է սահմանամերձ համայնքների անվտանգության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունում հուլիսի 26-ին կայացել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը ղեկավարում էր հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

սահմանամերձ համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման, դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցման, իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրման, գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների բարեկարգման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին զեկույցներով հանդես են եկել համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները, իսկ համայնքների ղեկավարները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Նիստին մասնակցել են նաև այս համայնքներում վերջին տարիներին ծրագրեր իրականացրած միջազգային գործընկեր կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ևս ներկայացրել են իրենց առաջարկությունները:

Նիստի ընթացքում քննարկման առարկա են դարձել սահմանամերձ համայնքների անվտանգության խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am