Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնը քայլեր է ձեռնարկում էկոկրթության զարգացման նպատակով

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնը քայլեր է ձեռնարկում էկոկրթության զարգացման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի ու ՀՀ բնապահպանության նախարարության միջև կնքված հուշագրով՝ Հայաստանում կզարգացվի էկոկրթությունը: Կենտրոնն այդ նպատակով արդեն հանդիպում է  ունեցել Սևանի ավագդպրոցականների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի  26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավն իրականացնողները:

«ՀՀ բնապահպանության նախարարության հետ մեր համագործակցությունը հուլիսի 1-ից դրել ենք օրենսդրական հիմքի վրա: Մենք ունենք ընդհանուր շատ հետաքրքրություններ՝ հատկապես բնապահպանությունն ու էկոկրթությունը: Ըստ հուշագրի՝ պետք է համագործակցենք հիմնականում 3 ուղղություններով՝ Հայաստանում ջրային ավազանների՝ մասնավորապես ստորջրյա հատվածի ուսումնասիրություն, տեղեկատվության տարածում ու փոխանակում և էկոկրթություն»,-ասաց կենտրոնի փոխնախագահ Արա Ավագյանը:

Կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանի խոսքով՝ քանի որ կենտրոնի նպատակներից մեկն էկոդաստիարակությունն է, Սևանի դպրոցներից մեկում նախապատրաստվեց և իրականացվեց հանդիպում՝ ավագ դասարանների դպրոցականների հետ:

«Հիմնական ասելիքը Սևանի էկոլոգիական խնդիրների մասին էր՝ ջրի որակի, կենդանական, բուսական աշխարհի և աղտոտվածության: Ներկա էին նաև 20-ից ավելի այլ մարդիկ, որոնք հետաքրքրված էին բնապահպանական խնդիրներով»,-ասաց Ստեփան Կոջայանն ու հավելեց, որ երիտասարդներն իսկապես շատ հետաքրքրված էին ու գոհ:

Արա Ավագյանի խոսքով՝ էկոդաստիարկության հարցում մեծ դեր կարող են ունենալ նաև իրենց  հարուստ տեսա և լուսանկարչական  նյութերը, գիտական հետազոտությունները: Նա կոչ արեց հեռուստաընկերություններին՝ նյութերի հիման վրա ստեղծել ֆիլմ, որը ճանաչողության համար էական նշանակություն կունենան: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am